Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երվանդ Զախարյանը հանցավոր անգործության է «մատնված»

Երվանդ Զախարյանը հանցավոր անգործության է «մատնված»
22.05.2015 | 15:55

Այսօր ԱԺ ճեպազրույցներիժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին մեղադրեց հանցավոր անգործության մեջ: Նախարարը հայտարարել է, որ էներգետիկ համակարգում գողություն է եղել, բայց նշել է նաև, որ փաստեր չունի: «Այն, որ ասում է՝ փաստեր չունի, դա արդեն դեմագոգիա է: Նույն դեմագոգիան արվում է նաև «Նաիրիտի» դեպքում: Սա ես համարում եմ բացարձակ անպատասխանատու պահվածք: Երվանդ Զախարյանը փաստերը պետք է ներկայացնի դատախազություն, եթե դա չի անում, դա նույնպես հանցավոր անգործություն է»,- փաստեց Լևոն Զուրաբյանը:

Սուրեն Խաչատրյանին էլ անդրադառնալով, ընդդիմադիր գործիչը կարգախոսներով խոսեց. «Սպանեք Լիսկային ձեր մեջ: Դա ձեզ բոլորիդ խորհուրդ է իմ կողմից, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ